Հայտարարություններ

Հայտարարություն՝ Շրջակա միջավայրի նախարարության 2027-2029 թվականների (ՄԺԾԾ) միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի վերաբերյալ քննարկման

ապրիլի 01, 2026

ՀՀ 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ  ծախսերի ծրագրի նախագծերի մշակման շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի ձևավորման գործընթացին հանրային մասնակցության ապահովման նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը ոլորտի հասարակական կազմակերպություններին և անհատներին հրավիրում է մասնակցելու շրջակա միջավայրի նախարարության ՀՀ 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ  ծախսերի ծրագրի նախագծերի վերաբերյալ քննարկմանը, որը կկայանա նախարարության նիստերի դահլիճում`   2026 թվականի ապրիլի 7-ին ժամը 15:00-ին:
Մասնակցության գրանցման նպատակով խնդրում ենք նախապես կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 818 529, իսկ բյուջետային հայտի ծրագրերի վերաբերյալ  ԱՌԱՋԱՐԿ / ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ-ները կարող եք նախապես ուղարկել gnumner@env.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Փաստաթղթերը կցված են ստորև.