Նման բնույթի հարցերով դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն` +374 11 818 531/ +374 11 818 555 (5310) հեռախոսահամարով:(374-11) 818-555/ 5310
Հաճախ տրվող հարցեր
Ջրօգտագործման թույլտվությունների հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության կայքում:
Հարցերի դեպքում դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչություն` +374 11 818 555 (5410) հեռախոսահամարով:
Մթնոլորտային օդի աղտոտվածություն մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի «Արտանետումներ» և «Շրջակա միջավայրի մոնիթորինգ» բաժիններում, ինչպես նաև նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի meteomonitoring.am կայքի համապատասխան էջերում:
Համայնքների ենթակայության տակ գտնվող տարածքներում ծառերի հատման թույլտվություն տալիս է համայնքի ղեկավար մարմինը: Եթե թույլտվությունը առկա չէ, ապա խնդրում ենք ահազանգել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թեժ գծին` +374 11 818 555:
Թափուր աշխատանքային տեղերի ցանկը տեղադրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումներով`
Թափուր հաստիքների հայտարարություններ
Ժամանակավոր թափուր հաստիքների հայտարարություններ
Համաձայն ‹‹Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին›› կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա)՚ ‹‹Էկոլոգիական տեղեկատվությունը›› նշանակում է ցանկացած տեղեկատվություն` գրավոր, տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով, հետևյալի մասին.
ա/ շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մասին, որպիսիք են օդը և մթնոլորտը, ջուրը, բնահողը, հողը, լանդշաֆտը և բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները, և փոխազդեցությունը այս բաղադրիչների միջև,
բ/ այն գործոնների մասին, որպիսիք են նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպես նաև այն գործունեությունը կամ միջոցները, ներառյալ` վարչական միջոցները, շրջակա միջավայրի ոլորտի համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են կամ ունակ են ազդել շրջակա միջավայրի տարրերի վրա, որոնք բերված են վերը` ա/ ենթակետում, և ծախսերի ու արդյունքների վերլուծությունը և այլ տնտեսական վերլուծություններ ու ենթադրություններ, որոնք օգտագործվել են շրջակա միջավայրի հետ կապված հարցերով որոշումների ընդունման ընթացքում,
գ/ մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կյանքի պայմանների, մշակույթի օբյեկտների և շենքերի ու շինությունների մասին` այնքանով, որքանով դրանց վրա ազդում է կամ կարող է ազդել շրջակա միջավայրի տարրերի վիճակը, կամ այս բաղադրիչներով միջնորդավորված ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են վերը` բ/ ենթակետում:
Շրջակա միջավայրի նախարարությունը (այդ թվում՝ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները) թափառող կենդանիների վնասազերծման որևէ գործառույթ չի իրականացնում։Երևանում թափառող կենդանիների վնասազերծման պատասխանատու կառույցը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն է (թեժ գիծ՝ +374 11 514 539)։
Մարզերում թափառող կենդանիներին վերաբերող հարցերով հարկ է դիմել տեղական ինքնակառավարման համապատասպան մարմին։
Լիցենզիաներ՝
- ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և արտահանման դեպքում,
- Վտանգավոր թափոնների գործածության գործունեության դեպքում,
- Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ԵԱՏՄ տարածք ներմուծման և ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում,
- Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ԵԱՏՄ տարածք ներմուծման և ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում,
- Վայրի կենդանիների և առանձին վայրի բույսերի ԵԱՏՄ տարածքով տեղափոխման և ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում,
- Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակների ու դրանց մասերի և (կամ) ածանցյալների ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում:
Թույլտվություններ՝
- Ջրօգտագործման դեպքում,
- «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (ՍԻԹԵՍ) կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում,
- Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում
-Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում, - Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման դեպքում:
Նախարարության կողմից լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման, պայմանագրերի կնքման ընթացակարգերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասները հասանելի են շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝
Հատուկ թափոնը արտադրողի ընդայնված պատասխանատվության (ԱԸՊ) ապրանքի իրացման, սպառման կամ օգտագործման արդյունքում գոյացող թափոնն է։ Թափոններն ընդունված են խմբավորել ըստ հատկականիշների։
ԱԸՊ սխեմեմաներով կառավարվող հատուկ թափոնի խմբերը սովորաբար ներառում են`
- տարա և փաթեթավորում,
- մարտկոցներ և կուտակիչներ,
- ԷԷՍ (էլեկտրական և էլեկտրոնային սարքերի թափոններ),
- ՇԴԵՏՄ (շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցներ),
անվադողեր, - յուղեր, օդի և յուղերի զտիչներ,
- լուսավոլտային վահանակներ։