- «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ
«Արագածնոտի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառշինական նախագիծ (անտառակառավարման պլան) 2023-2032թթ.
Անտառն անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջություն է, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 տոկոսը, ինչպես նաև նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները.
Անտառային օրենսգիրքը կոչված է նպաստելու անտառների գիտականորեն հիմնավորված պահպանությանը, պաշտպանությանը, վերարտադրությանը և արդյունավետ օգտագործմանը` ելնելով անտառների էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակությունից:
Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների, Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.332 հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17 %-ը:
Հայաստանի Հանրապետության անտառներն օժտված են հարուստ տեսակային կազմով (323 տեսակ ծառ և թուփ)։ Հայաստանի Հանրապետության անտառներում հանդիպում են 130 տեսակի վայրի պտղատուներ։ Հիմնական անտառկազմող տեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին, սոճին։ Հայաստանի Հանրապետությունում անտառները տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ, 62 %-ը գտնվում է հյուսիս-արևելքում, 2 %-ը՝ կենտրոնական Հայաստանում։
Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են`
Պաշտպանական նշանակության անտառներ են` ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները, բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները, անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները, բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով:
Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:
Հատուկ նշանակության անտառներ են` բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները, քաղաքային և քաղաքամերձ անտառները, ռեկրեացիոն և առողջարարական անտառները, սահմանային, ռազմական նշանակության անտառները, պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները, սանիտարական գոտիները պահպանող անտառները:
Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:
Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին:
Անտառների կայուն կառավարումն անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում և արդյունավետ օգտագործումն է՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաև ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար։
Անտառների պահպանությունը հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում է։
Անտառների կայուն կառավարման բաղադրիչներն են՝
«Արագածնոտի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառշինական նախագիծ (անտառակառավարման պլան) 2023-2032թթ.
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2023-2032 թթ․ կառավարման պլան
«Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2023-2032 թթ․ կառավարման պլան
«Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2023-2032 թթ․ կառավարման պլան
Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման իրավասություններն են`