Մանրամասն
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքով վայրի կենդանիներ, բույսեր և դեղաբուսական հումք (որոնց տեղափոխումը սահմանափակ է) արտահանելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։
Սահմանափակ տեղափոխմամբ կենդանիների, բույսերի և այլ ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ (իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով: