Շրջակա միջավայրի մոնիթորինգ
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում են.
- հիդրոօդերևութաբանական դիտարկումներ
- մթնոլորտային տեղումների որակի և քանակի մոնիթորինգ
- մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ,
- մակերևութային և ստորերկրյա ջրերի որակի և քանակի մոնիթորինգ,
- հողերի աղտոտվածության ուսումնասիրություն,
- թափոնների հեռացման վայրերի ուսումնասիրություն,
- անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգ:
Սևանա լճի, ջրամբարների և գետերի վերաբերյալ տեղեկատվություն
Մակերևութային ջրեր
Մակերևութային ջրերի քանակի մոնիթորինգի դիտացանցում ընդգրկված է գետերի (68), ջրանցքների (2), ջրամբարների (5) և Սևանա լճի (4) 79 դիտակետ, որոնցում կատարվում են ամենօրյա դիտարկումներ՝ ջրի մակարդակի, ջրի և օդի ջերմաստիճանի, սառցային երևույթների վերաբերյալ և իրականացվում են ջրի ելքի չափումներ:
Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի դիտացանցում ընդգրկված է գետերի, ջրամբարների, Որոտան-Արփա, Արփա-Սևան ջրատարների և Սևանա լճի 151 դիտակետ: Ջրի որակը բնութագրվում է ֆիզիկաքիմիական 40-65 ցուցանիշով:
Ստորերկրյա ջրեր
Ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորինգի դիտացանցում ընդգրկված են հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքի (Հյուսիսային, Ախուրյան, Հրազդան, Սևան, Արարատյան, Հարավային) 119 ստորերկրյա ջրաղբյուր, ինչը ներառում է 25 շատրվանող հորատանցք, 47 չշատրվանող հորատանցք և 47 բնաղբյուր: Ջրաղբյուրներում կատարվում են ջրի ծախսի, մակարդակի (ճնշման) և ջերմաստիճանի դիտակումներ՝ ամսական 6 անգամ հաճախականությամբ: Տարեկան 2 անգամ կատարվում է նաև ստորեկրյա ջրերի որակի մոնիթորինգ՝ 55 ջրաղբյուրում, որոնցից յուրաքանչյուրում որոշվում է շուրջ 40 ցուցանիշ (հիմնական անիոններ և կատիոններ, մետաղներ, աղային ռեժիմի տարրեր):
Մթնոլորտային օդի որակ
Հողային ծածկույթ
Հողերի՝ ծանր մետաղներով աղտոտվածության ուսումնասիրման համար դիտարկումներն իրականացվում են ինչպես ֆոնային տարածքներում, որտեղ մարդածին ազդեցությունները բացակայում են կամ հասցված են նվազագույնի, այնպես էլ հանքարդյունաբերական տարածքներում:
Թափոնների հեռացման վայրերի ուսումնասիրություն
Աղբավայրերի ներկա վիճակի ուսումնասիրման, ինչպես նաև այնտեղ կուտակվող աղբի ծավալների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու նպատակով իրականացվում են հետազոտություններ:
Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգ
Անտառների մոնիթորինգի գործունեությունը նպատակաուղղված է անտառային էկոհամակարգերի պահպանությանն ու ընդլայնմանն ուղղված համապարփակ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացմանը։ Այդ նպատակով կատարվում են անտառների և անտառային հողերի (այդ թվում նաև ԲՀՊՏ-ների սահմաններում տեղակայված անտառների) վիճակի, դրանցում տեղի ունեցող քանակական և որակական փոփոխությունների, անտառվերականգնման և անտառապատման, անտառօգտագործման, անտառներում հիվանդությունների և վնասատուների տարածվածության, անտառային հրդեհների, անտառների և անտառային հողերի վրա բնական և մարդածին գործոնների ունեցած հետևանքների, բնափայտի անօրինական տեղափախման, իրացման և բացասական այլ գործողությունների ուսումնասիրություններ։
ՀՀ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի վերաբերյալ տեղեկագրեր