Ստանալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն (ՌԷԳ հաշվետվություն)
Ռազմավարական էկոլոգիական գնահատումը շրջակա միջավայրի վրա ազդեցությունների որոշման և գնահատման գործընթաց է, որի նպատակն էկոլոգիական անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակումների հիման վրա կայուն զարգացման ապահովումն է։
Ռազմավարական էկոլոգիական գնահատումն իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով: ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատում է Կառավարությունը:
Հիմնադրույթային փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է նախաձեռնողի կողմից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել դիմում:
Եզրակացություն ստանալու համար փորձաքննության ներկայացվող փաստաթղթերը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am
Ներկայացվող պահանջները
ՌԷԳ-ի ենթակա են սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը:
նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների համար
Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) են ենթակա սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, գյուղատնտեսության, ընդերքօգտագործման և մի շարք այլ բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը։
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում,
-
ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ ) հաշվետվություն,
-
նախատեսվող գործունեության դեպքում՝ նախագծային փաստաթուղթը,
-
տեղական ինքնակառավարման մարմնի կողմից օրենքով սահմանված նախնական համաձայնության որոշումը (եթե սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից որոշում չի կայացվում՝ նախաձեռնողը փաստաթղթերի փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել առանց համաձայնության, ինչի դեպքում հարցում է կատարվում համապատասխան համայնքի ղեկավարին՝ ճշտելու նպատակով նախնական համաձայնության առկայությունը),
-
տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացված համապատասխան հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները)։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը չլրամշակված փաթեթն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է բացասական եզրակացություն,
-
30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում փաթեթն օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած:
Տրամադրման ժամկետը և կարգը
Հիմնադրութային փաստաթղթի նախագծի ՌԵԳ հաշվետվության համար եզրակացությունը տրամադրվում է 80 աշխատանքային օրվա ընթացքում:
Փորձաքննության գործընթացների լիարժեքությունն ապահովելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում փորձաքննական գործընթացի ժամկետը կարող է երկարաձգել մինչև 30 աշխատանքային օրով։