Ստանալ սիրողական ձկնորսությամբ զբաղվելու իրավունք (կնքել պայմանագիր)

ՀՀ-ում սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://nature.e-gov.am թվային հարթակ և համապատասխան դաշտերը ճիշտ լրացնելուց հետո պայմանագիրը ուղարկվում է հայտատուի էլ․ փոստին, որի վրա առկա է պայմանագրի վավերականությունը փաստող՝ «QR կոդ», որով ստուգվում է տրամադրված փաստաթղթի վավերականությունը ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով։ 

Պայմանագիր կնքելու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել փոստով կամ էլ․ փոստի միջոցով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նաև առցանց եղանակով։

Պայմանագրի հայտը ներկայացնելու համար անձը պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ տեղեկատվություն:

Պահանջվող փաստաթղթերը

Նշված անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • հայտ,

  • իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները,

  • օգտագործման ենթակա տարածքը (մարզը, որսահանդակը), որսամիջոցները, Ֆիզիկական անձինք՝ որսորդական վկայականի և որսորդական զենք կրելու վկայականի համարները, 

  • օգտագործման ժամանակահատվածը, ձկնատեսակի անվանումը (տեսակը),   քանակը,

  • ֆիզիկական անձինք հրազենով որս կատարելու դեպքում զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի և որսորդական վկայականի պատճենները։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Որսի միջոցները

Որսորդությունն իրականացվում է հետևյալ միջոցներով՝

  • որսորդական ողորկափող հրազենով,

  • ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների),

  • որսորդական սառը զենքով,

  • ինքնաորս գործիքներով` մինչև 5 համարի թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ցանցապարկերով, թարփերով,

  • տարբեր տեսակի կարթերով (կարթ, սպինինգ և այլ),

  • ջրային հրացաններով` ստորջրյա որսի համար,

  • խեցգետնորսիչներով,

  • խայծերով,

  • խրտվիլակներով,

  • որսորդական շներով,

  • որսկան թռչուններով։

 

Որսորդության ընթացքում արգելված գործիքներն ու մեթոդները

Որսն արգելվում է իրականացնել՝ 

  • ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների վրա,

  • աղետալի վիճակում գտնվող կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա, կենդանիների և թռչունների մեծաքանակ կուտակումների վայրերում և միգրացիոն ուղիներում,

  • վայրի կենդանիների ձվերի և ձագերի հավաքմամբ, դրանց բների ու որջերի քանդմամբ և հավաքատեղերի վնասմամբ և ոչնչացմամբ,

  • վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով,

  • չհաշվառված կամ ապօրինի պատրաստված զենքի, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի կիրառմամբ,

  • մարտական զենքի և մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի և ազդանշանային հրթիռների գործադրմամբ,

  • աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-րդ համարից խոշոր թակարդների օգտագործմամբ,

  • պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), գազերի և էլեկտրական հոսանքի գործադրմամբ,

  • գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների կիրառմամբ,

  • բուսական ծածկի այրմամբ կամ ծխի օգտագործման միջոցով,

  • ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի գործադրմամբ,

  • վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով:

 

Օրացույց

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Հայտը պետք է ներկայացնել ՀՀ ՇՄ նախարարության կողմից սահմանած որսաշրջանի ընթացքում։

Պայմանագիրը կնքվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում հայտատուն եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:

 

սիրողական որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշում

  • ՀՀ Բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն որոշում

  • ՀՀ Բնապահպանության նախարարի 2019 թվականի փետրվարի 12-ի N 33-Ն հրաման

  • «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենք

 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։