Ստանալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացություն (ՇՄԱԳ)
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և փորձաքննության նպատակն է նպաստել էկոլոգիական անվտանգության պահանջների և բնապահպանական սահմանափակումների հիման վրա կայուն զարգացմանը, ինչպես նաև կանխարգելել հնարավոր վնասակար ազդեցություններն ու դրանց հետևանքները։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով։ ՇՄԱԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատում է Կառավարությունը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է նախաձեռնողի կողմից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել դիմում: 2024_N438hav.2.docx, 2024_N438hav.1.docx
Եզրակացություն ստանալու համար փորձաքննության ներկայացվող փաստաթղթերը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am
Ներկայացվող պահանջները
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգվում են երկու կատեգորիայի` Ա և Բ՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի:
Ա կատեգորիա
Բ կատեգորիա
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
դիմում,
շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն,
նախատեսվող գործունեության դեպքում՝ նախագծային փաստաթուղթը,
տեղական ինքնակառավարման մարմնի կողմից օրենքով սահմանված նախնական համաձայնության որոշումը (եթե սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից որոշում չի կայացվում՝ նախաձեռնողը փաստաթղթերի փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել առանց համաձայնության, ինչի դեպքում հարցում է կատարվում համապատասխան համայնքի ղեկավարին՝ ճշտելու նպատակով նախնական համաձայնության առկայությունը),
տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացված համապատասխան հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները)։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը չլրամշակված փաթեթն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է բացասական եզրակացություն,
30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում փաթեթն օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած:
Տրամադրման ժամկետը և կարգը
Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության ՇՄԱԳ հաշվետվության համար եզրակացությունը տրամադրվում է 80 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Բ կատեգորիայի՝ նախատեսվող գործունեության համար 40 աշխատանքային օրվա ընթացքում։
Փորձաքննության գործընթացների լիարժեքությունն ապահովելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում փորձաքննական գործընթացի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 աշխատանքային օրով։