Ստանալ կիսաազատ պայմաններում պահվող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների (սկսած երկրորդ կենսունակ սերնդից) օգտագործման թույլտվություն

ՀՀ-ում կիսաազատ պայմաններում պահվող և Կարմիր գրքում գրանցված երկրորդ կենսունակ սերնդից սկսած վայրի կենդանիներ օգտագործելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։

Թույլտվություն ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։

Անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am:

Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • հայտ,

  • պետական գրանցման վկայականի կամ կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),

  • կիսաազատ պայմաններում պահելու թույլտվությունը,

  • անասնաբույժի կողմից տրամադրված օգտագործման ենթակա կենդանատեսակի առողջության վերաբերյալ տեղեկությունը,

  • տվյալ կենդանատեսակի հաշվառման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,

  • վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցում իրականացնելու դեպքում վերաբնակեցման ծրագիրը։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • հանձնաժողովի կողմից տրվում է բացասական եզրակացություն։

Տրամադրման ժամկետը և կարգը

Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է դիմողին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:

Թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։