Ստանալ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն

ՀՀ-ում անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։

Թույլտվություն ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։  

 Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • հայտ,

  • պետական գրանցման վկայականի կամ կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),

  • Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ կենսաբանության կամ կենդանաբանության բնագավառներում որակավորված մասնագետների, անասնաբուժական գործունեությամբ զբաղվող անձանց հետ կնքված պայմանագրերի պատճենները,

  • վայրի կենդանու ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր,

  • գործունեության իրականացման վերաբերյալ ծրագիր, որը ներառում է գործունեության իրականացման նպատակը, վայրի կենդանիների քանակը, տեսակը (հայերեն և լատիներեն անվանումները), սեռը, հնարավորության դեպքում՝ տարիքը, 

  • կենդանու առողջության վերաբերյալ անասնաբուժական փաստաթուղթը, գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապատասխանելիության մասին եզրակացություն՝ տրված անասնաբույժի կողմից, 

  • յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանված սննդակարգը,պահման համար նախատեսված տարածքի չափը, գործունեության իրականացման վայրը, կենդանու բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ սարքավորումների առկայությունը, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները, պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկը՝ հաստատված անասնաբույժի կողմից, ինչպես նաև վերջիններիս իսկությունը հաստատող լուսանկարները:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • Մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվում է բացասական եզրակացություն։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերվելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմողը տեղեկացվում է` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:

 Թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ 15 տարի ժամկետով։

 Թույլտվության ժամկետը լրանալուց 20 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է դիմել նախարարություն՝ երկարաձգելու համար։ Այս դեպքում թույլտվությունը տրամադրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 տարի ժամկետով։

 Թույլտվությունը մեկ անգամ երկարաձգած անձը, ժամկետի ավարտից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում պետք է դիմի նոր Թույլտվություն ստանալու համար:

Թույլտվությունը հավաստող փաստաթուղթը կորցնելու դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել նախարարություն՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով թույլտվության կրկնօրինակը: