Կազմել և համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագրեր

ՀՀ-ում վտանգավոր թափոնների անձնագրավորումն իրականացվում է ռեսուրսների խնայողության ու վտանգավոր թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով։ Անձնագիրը կազմում են թափոններ առաջացնողները։

ՀՀ-ում վտանգավոր թափոններ առաջացնող գործունեություն ծավալելու դեպքում անհրաժեշտ է կազմել և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագիր։

Անձնագրի համաձայնեցման և հաստատման հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել՝ և ֆիզիկապես և էլ․ փոստի միջոցով։

Անձնագրի համաձայնեցումն իրականացնելու և հաստատելու  համար անձը պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկի ստորև նշված էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am

Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել անձնագիրը՝ հետևյալ բովանդակությամբ՝

  • թափոնի անվանումը, կազմակերպության անվանումը և տվյալները,

  • թափոնի ծածկագիրը,

  • անձնագրավորվող թափոնի քանակությունը,

  • թափոնի վտանգավոր հատկությունների ցանկը,

  • ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի),

  • կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը,

  • վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը,

  • հրդեհապայթյունավտանգությունը,

  • կոռոզիոն ակտիվությունը, ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը,

  • անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ,

  • թափոնի տեղափոխման սահմանափակումները,

  • լրացուցիչ տեղեկություններ,

  • թափոն արտադրողի հայտարարությունը,

կազմված անձնագրի հետ անհրաժեշտ է ուղարկել նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,

  • կազմակերպության ղեկավարի կողմից սահմանված կարգով կազմված վտանգավոր թափոնի անձնագիր՝ և թղթային և էլեկտրոնային տարբերակով։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • անձնագրում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Անձնագիրը համաձայնեցվում է այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում և գրանցվում գրանցամատյանում: