Ծանուցել ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացնելու մասին
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակն է նպաստել շուկայական հարավբերությունների կարգավորմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել ծանուցում և ստանալ համապատասխան թույլտվություն:
Ծանուցումը հնարավոր է ներկայացնել առցանց
Պահանջվող փաստաթղթերը
Ծանուցման իրավունք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունն ու փաստաթղթերը՝
-
իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը,
-
պետական գրանցման համարը,
-
գտնվելու վայրը,
-
գործունեության իրականացման վայրը,
-
ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,
-
Հորատումն իրականցնող ընկերության տվյալները
-
ֆիզիկական անձանց դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
-
բնակության կամ հաշվառման վայրը,
-
գործունեության իրականացման վայրը,
-
պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը),
-
ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Ծանուցումը մերժվում է, եթե՝
-
ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված,
-
ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին,
-
դիմող անձն իռավունք չունի զբաղվել ծանուցման ենթակա գործունեության տեսակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Թույլտվությունը տրվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ծանուցումը ներկայացնելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Դիմողը ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ստանում ծանուցումը ներկայացնելուց 5 աշխատանքային օր հետո։
Ծանուցման ենթակա գործունեության իրականացման վա