Ազգային պարկեր
Ազգային պարկը պետական ոչ առևտրային կազմակերպություն է և ստեղծվել է 2002 թվականին (փոխարինելով 1958 թ-ին հիմնադրված պետական արգելոցին),նպատակ հետապնդելով ապահովել լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանումը, համահունչ տնտեսական զարգացումը, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության պահպանությունն Աղստև և Գետիկ գետերի ավազաններում:
«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ունի 33765 հա տարածք և հիմնականում զբաղեցնում է ՀՀ Տավուշի մարզը, փոքր հատվածներով նաև՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերը:
Այն տարածվում է մի քանի լեռնաշղթաների լանջերին՝ 1070մ - 2400մ բարձրությունների վրա:
Պահպանվող օբյեկտները
- Հաճարենու և կաղնու կովկասյան մեզոֆիլ անտառներ,
- կենու եզակի պուրակ,
- բնական և պատմաճարտարապետական հուշարձաններ,
- 1150 անոթավոր բույսեր,
- 286 ողնաշարավոր կենդանիներ:
- Հիմնադրման տարեթիվը՝ 1978թ.
- Տարածքը (հա)՝ 147343 հա, առանց Սևանա լճի մակերեսի՝ 22585 հա
- Տեղադիրքը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ: Սևանա լճի ավազան, շրջափակված է Արեգունի, Գեղամա, Վարդենիս, Փամբակ և Սևան լեռնաշղթաներով, 1900-2000 մ ծ.մ բարձր սահմաներում
Պահպանվող օբյեկտները
- Բարձրալեռնային էկոհամակագ,
- էնդեմիկ բույսեր,
- ձկներ և այլ կենդանիներ:
- Չվող ջրաճահճային թռչունների հանգստավայր։
- Հիմնադրման տարեթիվը՝ 16.04.2009թ.
- Տարածքը (հա)՝ 21039,3
- Տեղադիրքը՝ Հանրապետության հյուսիս -արևմուտքում, ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում: Այն զբաղեցնում է 21039.3 հա տարածք և բաղկացած է Արևմտյան, Արևելյան, Արդենիսի, Ալվարի և Ախուրյանի կիրճ տեղամասերից
Պահպանվող օբյեկտները
- Ջավախք-Շիրակ բարձրավանդակի և Արփի լճի ավազանի կենսաբազմազանության, մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքերի էկոհամակագեր,
- չվող թռչունների բնադրավայրեր և հանգստատեղեր,
- Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բուսակենդանական տեսակներ, բնության հուշարձանների պահպանություն։
- Հիմնադրման տարեթիվը՝ 11.10.2009թ.
- Տարածքը (հա)՝ 31211,19
- Տեղադիրքը՝ «Արևիք» ազգային պարկը գտնվում է հանրապետության ծայր հարավում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, որը կապվում է մարզի հետ Մեղրու և Շիշկերտի լեռնանցքներով
Պահպանվող օբյեկտները
- Մեղրու տիպիկ լեռնային ֆլորիստիկ շրջանի, Մեղրու և Զանգեզուրի լեռնաշղթաների լանդշաֆտային և կենսաբանական բազմազանություն,
- էնդեմ, հազվագյուտ և վտանգված տեսակներ,
- կովկասյան ընձառյուծ, բեզոարյան այծ, գորշ արջ, ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մարեհավ, հայկական իժ և այլ տեսակներ։