Հանրային լսում
հունիսի 18, 2026

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի  և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝  2026 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ին Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «ՎԻ-ԷՅՋ-ԷՍ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող  Պռոշյան բնակավայրի Գ․ Չաուշի խճուղի 1/72 հողամաս հասցեում  բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության  վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Նաիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218: