Հանրային լսում
հուլիսի 02, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի  նոյեմբերի  19-ի  N 1325-Ն (խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշման հավելվածի՝ 2026 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:30-ին, Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԱՅՏ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Արարատի տրավերտինների հանքավայրի Արևմտյան տեղամասի արդյունահանման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  հանրային 2-րդ լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Արարատի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218: