Հանրային լսում
մարտի 02, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝  2026 թվականի մարտի 17-ին՝ ժամը 12:00-ին, Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա  «Միջազգային ընտանիք» բարեգործական հիմնադրամ ՀՄԴ-ի կողմից  Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 3-րդ փողոց 45 հողամաս հասցեում սպորտային համալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218