Հանրային լսում
հուլիսի 27, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի  նոյեմբերի  19-ի  N 1325-Ն (խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշման հավելվածի՝ 2026 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11:30-ին, Աբովյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էյ վի դևելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից Աբովյան բնակավայրի Է.Պետրոսյան 4/4 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  հանրային 2-րդ լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Աբովյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218: