մայիսի 13, 2026
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, Կապան համայնքի մշակույթի կենտրոնի շենքում /Կապան, Չարենցի 1 հասցե/ տեղի կունենա «Դոմեն Գրուպ» ԱՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գործարանային փողոց 1/7 հասցեում նախատեսվող պահեստի կառուցում, անավարտ շինության վերակառուցում, ավարտման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Կապանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am) հեռ. 011 220 218