Հանրային լսում
օգոստոսի 12, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝  2026 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ին, Զորավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Բազալտ քար» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի 1-ին տեղամասի արդյունահանման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  հանրային 2-րդ լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Մասիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218: