ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Հանրային լսում
նոյեմբեր 11, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝  2026 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին  Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «Արփի լիճ» ԱՊ» ՊՈԱԿ-ի  կողմից «Արփի լիճ» ԱՊ» ՊՈԱԿ-ի տարածքում նախատեսվող էստակադի և նավամատույցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Արդենիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218: