Նորություններ

Քննարկվել է Նագոյայի արձանագրության վավերացման հարցը

մարտի 19, 2026

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից Նագոյայի արձանագրության վավերացման հարցը։
Արձանագրությունը նպատակ ունի ապահովել գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխումը։
Այս գործընթացը առանձնահատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով, որ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), և երկու տարի ժամկետով  կստանձնի կոնվենցիայի ներքո գործընթացների նախագահությունը։
Արձանագրության վավերացումը հնարավորություն կտա ամրապնդել մեր երկրի ինքնիշխանությունը բնական պաշարների նկատմամբ, զարգացնել գիտատեխնիկական համագործակցությունը, ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ և բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը։
Այն համահունչ է ՀՀ կառավարության ծրագրին և բխում է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ստանձնած պարտավորություններից։
Չնայած Արձանագրությունը չի հակասում գործող օրենսդրությանը, դրա կիրարկման համար անհրաժեշտ կլինեն որոշ օրենսդրական կարգավորումներ։