Նորություններ

Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

մարտի 05, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության ներկայացուցիչ Մինորու Կունոկիի հետ։
Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես Սևանա լճի կենսաբազմազանության պահպանության, կեղտաջրերի մաքրման համակարգերի բարելավման և ջրային ռեսուրսների մոնիթորինգի համակարգի զարգացման ուղղություններով։
Կողմերը կարևորել են Սևանա լիճ էկոհամակարգի պահպանմանն ուղղված ծրագրերի շարունակականությունն ու արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով ջրի որակի մշտադիտարկման առաջնահերթությունը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քննարկումները՝ հնարավոր համագործակցության ծրագրերի ձևավորման նպատակով։