Նորություններ

Տրվել է գարնանային ծառատունկի մեկնարկը

ապրիլի 22, 2026

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի շարունակական զարգացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Երկրի օրվա շրջանակում հանրապետության մարզերում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթաց։ ՊՈԱԿ-ի կողմից տնկիներ կտրամադրվեն այն համայնքներին, որոնք ունեն կանաչ տարածքներն ընդլայնելու անհրաժեշտություն, ոռոգման հնարավորություն և պատրաստակամություն՝ տնկիների խնամքն ու պահպանումն ապահովելու համար։ Այս տարի տնկումները կիրականացվեն հիմնականում հացենու, սոճու, ուռենու տեսականիով։ Մարզերից ստացված տվյալների հիման վրա շուրջ 25000 տնկիներ կբաշխվեն ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի, Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից։ Ծառատկման աշխատանքները և հետագա խնամքը ՊՈԱԿ-ի մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն։ Արձանագրված արդյունքի հիման վրա, ըստ անհրաժեշտության, աշնանը կկատարվեն լրացման աշխատանքներ։ Յուրաքանչյուր տնկված և խնամված ծառ փոքր թվացող, բայց կարևոր ներդրում է երկրում՝ որ փոխադարձվում է մաքուր օդի, առողջ միջավայրի և կայուն բնության տեսքով։