keyboard_arrow_left
ՊաշտոնականՆորություններ
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
հոկտեմբեր 05, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»: