Նորություններ

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար

մարտի 16, 2026
  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում SHAMSHYAN.com լրատվամիջոցում ս․թ․ մարտի 14-ին հրապարակված ««Արգել ՀԷԿ»-ի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը․» տեսանյութի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
  • Պարզվել է, որ ս․թ․ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-ից 15-րդ փողոցների տարածքում կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։
  • Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ ս․թ․ մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում փականը փակվել է ու կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։
  • Նշված արարքը, առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։ 
  • Վարչական վարույթն ընթացքի մեջ է։