ԻրազեկումՆորություններ
Վարդավառի օրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելուների համար
հուլիսի 06, 2026
Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելուների համար:
Հաշվի առնելով հանրապետությունում տիրող հրդեհավտանգ իրավիճակը և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ հուլիսի 12-ին արգելոցը փակ կլինի բոլոր տեսակի այցելությունների համար։
Հնարավոր հրդեհների և դրանց ծանր հետևանքների կանխարգելման նպատակով հորդորում ենք.
- արգելոցի և հարակից տարածքներում խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդներ, չայրել չոր խոտ կամ կենցաղային աղբ,
- խարույկ վառել միայն դրա համար նախատեսված վայրերում և հեռանալուց առաջ այն ամբողջությամբ մարել՝ ջրով կամ հողով,
- տարածքում չթողնել ապակյա շշեր կամ ապակու բեկորներ, որոնք կարող են նպաստել հրդեհի առաջացմանը,
- մշտապես ցուցաբերել զգոնություն և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ։
Խնդրում ենք աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը՝ անտառային հրդեհների կանխարգելման, ինչպես նաև արգելոցային ռեժիմի պահպանության աշխատանքների արդյունավետ իրականացման գործում։