Վահե Դավթյանն այցելել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք
ապրիլի 15, 2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը, Շվեդիայի բարձրաստիճան պատվիրակության՝ պետքարտուղար Կարին Յուհլինի հետ և գործընկեր կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արարատյան դաշտում գտնվող «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք։
Պատվիրակությունն այցելել է Խոր Վիրապի ջրաճահճային տարածք, որը ներառված է միջազգային նշանակության ջրաճահճային տարածքների ցանկում, որտեղ ներկայացվել են ծրագրի ընթացքը և իրականացվող վերականգնողական աշխատանքները։
Ծրագրի նպատակն է ավելացնել կայուն լանդշաֆտների կառավարման ներքո գտնվող տարածքները և խթանել կայուն տնտեսական գործունեությունը թիրախային համայնքներում։
2019 թվականի աշնանը Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ «BirdLinks Հայաստան» ՀԿ նախաձեռնությամբ և «Կովկասի բնության հիմնադրամի» (CNF) ֆինանսական աջակցությամբ Խոր Վիրապի ջրաճահճային տարածքի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվել։ Ընդհանուր 3,9 հա տարածքում բնահենք լուծումներով ստեղծվել է երեք ջրաճահճային տարածքներից բաղկացած տարածք, որոնք առանձնացված են կղզյակներով: 2017-2019 թվականների ու միջամտությունից հետո՝ 2020–2021 թվականների դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ ավելացել է տարածքում բնադրող ու չվող թռչունների քանակը, համապատասխանաբար, բնադրող թռչնատեսակների թիվը 38-ից դարձել է 55, իսկ կանգառող թռչնատեսակներինը՝ 31-ից 61։