Տեսանյութեր
Սերը բնության հանդեպ հաճախ սկսվում է մեկ փոքր քայլից
օգոստոսի 04, 2026
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից Էդվարդ Սինանյանը մեղվաբուծությամբ զբաղվում է 16 տարեկանից։ Սկսելով ընդամենը երեք փեթակից՝ նա տարիների ընթացքում իր մեղվանոցը հասցրել է 130 փեթակի։ Վերջին տարիներին նա սկսել է նաև «տուն բերել» վայրի մեղվաընտանիքներին՝ վերանորոգելով քարածերպերում տեղադրված ծուղակները, հավաքելով վայրի մեղրը և մեղուների մեծ մասին տեղափոխելով իր մեղվանոց։
Մեղուները կարևոր դեր ունեն էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման և բազմաթիվ բույսերի փոշոտման գործում։ Էդվարդի ամենօրյա աշխատանքը ևս մեկ օրինակ է, թե ինչպես կարող է մեկ մարդու նվիրվածությունը նպաստել բնության պահպանմանը։
Բնության հերոսները մեր կողքին են։