Տեսանյութեր

Սամվել Պիպոյանը խոսել է Հայաստանում հանդիպող օձերի մասին

հուլիսի 22, 2026

Սամվել Պիպոյանը խոսել է Հայաստանում հանդիպող օձերի մասին
Կենդանաբան, ձկնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը խոսել է Հայաստանում հանդիպող օձերի, դրանց կենսաբանության, մարդու հետ փոխհարաբերությունների և օձերի հանդիպման դեպքում ճիշտ վարքագծի մասին։
Մասնագետը ներկայացրել է, թե որ օձերն են թունավոր, ինչպես տարբերել դրանք, ինչ անել օձ նկատելու դեպքում և ինչու է կարևոր խուսափել դրանց վնասելուց։ Նա նաև անդրադարձել է օձերի դերին էկոհամակարգում՝ ընդգծելով, որ դրանք բնության հավասարակշռության պահպանման կարևոր բաղադրիչներից են։