Նորություններ

Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ. Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը

փետրվարի 20, 2026

Երևանում անցկացվեց «Վայրի բնության ապօրինի առևտրի դեմ պայքարը Կովկասում» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որը միավորեց Հայաստանի և Վրաստանի ոլորտային պատասխանատուներին ու միջազգային փորձագետներին։ 
Միջոցառման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փորձը, առկա մարտահրավերները և համագործակցության խորացման հնարավորությունները՝ հատկապես սահմանային վերահսկողության ու տեղեկատվության փոխանակման ուղղություններով։ 
Աշխատաժողովը ներառեց նաև գործնական վարժություններ և խմբային աշխատանքներ՝ ուղղված ապօրինի առևտրի հայտնաբերման ու կանխարգելման մեխանիզմների ուժեղացմանը։ 
Միջոցառումը կազմակերպվել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Fauna & Flora կազմակերպության կողմից՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ։