ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Տեսանյութեր

Շրջակա միջավայրի նախարարությունը մասնակցել է «ԲանՈՒԳործ» աշխատանքի տոնավաճառին

սեպտեմբեր 28, 2026

Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց «ԲանՈՒԳործ» աշխատանքի 4-րդ տոնավաճառը, որին մասնակցեց նաև Շրջակա միջավայրի նախարարությունը։
Միջոցառման նպատակն էր ուսանողներին և երիտասարդ մասնագետներին կապել գործատուների հետ, ներկայացնել աշխատաշուկայի հնարավորություններն ու մասնագիտական զարգացման հեռանկարները։
Տոնավաճառին մասնակցում էին պետական կառույցներ և մասնավոր ընկերություններ՝ ներկայացնելով երիտասարդների համար առկա աշխատանքային և մասնագիտական հնարավորությունները։