ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

նոյեմբեր 09, 2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին՝ հանդես գալով «COP17․ Հայաստանը՝ գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում» թեմայով հատուկ բանախոսությամբ։
Նախարարը ներկայացրել է Երևանում կայացած COP17-ի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, Հայաստանի նախաձեռնություններն ու դրանց իրականացման ուղղությամբ առաջիկա անելիքները։
Առանձնահատուկ ընդգծվել է աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի, փորձի և միջազգային կապերի ներգրավման կարևորությունը՝ Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծման գործում։
Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի ոլորտի առկա խնդիրներին, COP17-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց գործնական նշանակությանը։
 «Մեր բնաշխարհի պահպանությունը համատեղ պատասխանատվություն է, որը միավորում է մեզ՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում ենք ապրում»,- նշել է նախարարը։