Նորություններ

Շարունակվում է պլաստիկ արտադրանքի սահմանափակումների վերաբերյալ իրազեկումը

հուլիսի 31, 2026

Նախարարությունում շարունակվում են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների վերաբերյալ իրազեկման միջոցառումները:
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումների վերաբերյալ իրազեկման աշխատանքները։
Նախարարությունում իրականացվել է հերթական իրազեկման միջոցառումը, որի նպատակն էր բարձրացնել աշխատակիցների իրազեկվածությունը նախատեսվող օրենսդրական փոփոխությունների, դրանց կիրառման առանձնահատկությունների և շրջակա միջավայրի պահպանության գործում պատասխանատու սպառման կարևորության վերաբերյալ։
Միջոցառման շրջանակում նախարարության աշխատակիցներին բաժանվել են բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՝ որպես պոլիէթիլենային տոպրակների էկոլոգիապես անվտանգ և գործնական այլընտրանք։ Նախաձեռնությունն ուղղված է առօրյա կյանքում կայուն սպառման մշակույթի խթանմանը և մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառման աստիճանական նվազեցմանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է իրազեկման միջոցառումները՝ նպաստելով օրենսդրական փոփոխությունների արդյունավետ կիրարկմանը և բնապահպանական պատասխանատու վարքագծի ձևավորմանը։