ԻրազեկումՆորություններ

Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ մարզային այցերը

օգոստոսի 28, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների իրազեկման աշխատանքները՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ։
Օգոստոսի 26-ին և 28-ին աշխատանքային քննարկումներ են անցկացվել Վայոց ձորի և Արարատի մարզպետարաններում։
Քննարկումների ընթացքում ներկայացվել են՝

  • պոլիէթիլենային տոպրակների և պարկերի իրացման սահմանափակումները,
  • արգելվող մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի վերաբերյալ նոր կարգավորումները,
  • տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունն օրենքի կիրարկման գործընթացում,
  • առավել անվտանգ և բազմակի օգտագործման այլընտրանքների կիրառման հնարավորությունները։

ՏԻՄ ներկայացուցիչներին տրամադրվել են նաև բազմակի օգտագործման էկոպայուսակներ՝ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների փոխարեն բազմակի օգտագործման այլընտրանքների կիրառումը խրախուսելու նպատակով։
Քննարկումների ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորությունները և պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին։