ԻրազեկումՆորություններ

Նոր մոտեցում՝ համայնքների և բնության համատեղ զարգացման համար

մայիսի 26, 2026

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից իրականացվում է «Արփի լիճ ազգային պարկին հարակից համայնքներում Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) իրականացում» ծրագիրը։
- Ծրագրի նպատակն է ամրապնդել կենսաբազմազանության պահպանությունը և բնական ռեսուրսների կայուն շահագործումը Հայաստանի՝ կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում, ինչպես նաև բարելավել հարակից համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։
-    Ծրագիրը միտված է լուծելու մի շարք կարևոր խնդիրներ՝

  • ապահովել պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում՝ համատեղելով բնության պահպանումը և դրանց օգտագործումը համայնքների զարգացման, զբոսաշրջության և տեղական տնտեսության համար,
  • խթանել պահպանվող տարածքների ֆինանսական կայունությունը՝ սեփական եկամուտների ստեղծման միջոցով (էկոտուրիզմ, ծառայություններ և այլն),
  • աջակցել համայնքներին՝ ստեղծելու եկամտի այլընտրանքային հնարավորություններ և նվազեցնելու բնական ռեսուրսների նկատմամբ ճնշումը։
    Այս խնդիրների լուծման հիմնական գործիքը Ֆինանսական մասնակցային մոտեցումն (ՖՄՄ) է, որը՝
  • նպաստում է բնական ռեսուրսներից կախված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը,
  • խթանում է համայնքների ակտիվ մասնակցությունն ու ինքնակազմակերպումը,
  •  հնարավորություն է տալիս բնակիչներին ստանձնել պատասխանատվություն սեփական զարգացման համար։

ՖՄՄ մոտեցումը ստեղծում է փոխշահավետ լուծում՝ միաժամանակ նպաստելով թե՛ բնության պահպանությանը, թե՛ համայնքների զարգացմանը։

«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia կողմից՝ WWF Հայաստանի հետ համատեղ, որը հանդիսանում է «Կենսաբազմազանություն և հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի իրականացման խորհրդատուն։ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն իրականացնում է Ֆինանսական մասնակցային մոտեցումը Արփի լիճ ազգային պարկի հարակից համայնքներում: