ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Տեսանյութեր

Նոր գյուղտեխնիկա՝ Թումանյան համայնքին

սեպտեմբեր 07, 2026

Թումանյան համայնքի բնակավայրերին տրամադրվել է 12 գյուղատնտեսական  խոտհավաքող կցորդիչ
Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում տեղի է ունեցել գյուղատնտեսական կցորդիչների տրամադրման արարողություն։ Համայնքի շուրջ ութ բնակավայրերի բնակիչներին տրամադրվել է 12 միավոր խոտ հավաքող կցորդիչ՝ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Սարքավորումների օգտագործումը հնարավորություն կտա ժամանակին իրականացնել անհրաժեշտ ագրոտեխնիկական աշխատանքները, խնայել ժամանակն ու աշխատուժը, արդյունավետ օգտագործել հողային ռեսուրսները։
Ծրագրի նպատակն է աջակցել Թումանյան համայնքում դեգրադացված հողերի վերականգնմանը, գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը և գյուղական բնակչության ապրուստի միջոցների ամրապնդմանը։
Ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի  և ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ՝  Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի միջոցով։