Նախարարությունը հյուրընկալել էր դպրոցականներին
հոկտեմբեր 05, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնական ծրագրով նախատեսված նախագծային աշխատանքի շրջանակում հյուրընկալել էր Երևանի Անդրեյ Դմիտրի Սախարովի անվան հ. 69 հիմնական դպրոցի աշակերտներին։
Դպրոցը մասնակցում է «Սմարթ-էկրաններ աշխարհացույցի դպրոցներին» խորագիրը կրող մրցույթին, որի շրջանակում դպրոցականները կատարում են հետազոտական աշխատանք՝ «Շենգավիթի օդը՝ մեր վաղվա պատասխանատվությունը» թեմայով։
Ծրագիրն իրականացնում են դպրոցի աշակերտները՝ ուսուցիչների աջակցությամբ։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Շենգավիթ վարչական շրջանի մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնախնդիրները, դրանց պատճառները և հնարավոր լուծումները։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, որոնք աշակերտներին ներկայացրել են Շենգավիթ վարչական շրջանի դիտակայանի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, օդի որակի մոնիթորինգը, ՍԹԱ-ները և այլ ուղղություններ, ինչպես նաև պատասխանել են դպրոցականների բազմաթիվ հարցերին։