Նախարարությունը հյուրընկալել էր դպրոցականներին
սեպտեմբեր 11, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունում հյուրընկալվել են Արագածոտնի մարզի Նոր Երզնկայի և Կոտայքի մարզի Նոր Գեղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտները։
Դպրոցների աշակերտները մասնակցում են «Վիզուալ Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող «Աշխարհացույց» կրթական հարթակի բնապահպանական հետազոտական նախագծերին՝ Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանն ու դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված տարբեր թեմաներով։
Արագածոտնի մարզի Նոր Երզնկայի դպրոցի աշակերտները ներկայացնում են «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ Կոտայքի մարզի ջրային ռեսուրսների, հանքային ջրերի և բնական աղբյուրների քարտեզը» նախագիծը։
Աշակերտներն ուսումնասիրում, թվայնացնում և քարտեզագրում են Կոտայքի մարզի հանքային ջրերն ու բնական աղբյուրները՝ նպաստելով դրանց պահպանմանն ու կայուն օգտագործմանը։
Կոտայքի մարզի Նոր Գեղի միջնակարգ դպրոցի աշակերտներն իրենց հետազոտությունն իրականացնում են «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ թափոնից՝ ռեսուրս, վերամշակման կետերի քարտեզը» թեմայով։
Նախագծի շրջանակում ուսումնասիրվում է Հայաստանում թափոնների կառավարման և վերամշակման ոլորտի արդի վիճակը, ինչպես նաև ստեղծել թափոնների տեսակավորման և հանձնման կետերի գործնական քարտեզ։
Նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ հարցեր ուղղելու ոլորտի մասնագետներին, ստանալու մասնագիական խորհրդատվություն և քննարկելու հետազոտությունների արդյունքները։