Նախարարությունը հյուընկալել էր դպրոցականներին
հուլիսի 24, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնական ծրագրով նախատեսված նախագծային աշխատանքի շրջանակում հյուրընկալել էր Երևանի հ. 140 հիմնական դպրոցի աշակերտներին։
Դպրոցը մասնակցում է «Սմարթ-էկրաններ աշխարհացույցի դպրոցներին» խորագիրը կրող մրցույթին, որի շրջանակում դպրոցականները կատարում են հետազոտական աշխատանք՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան. Հատիս սարի բարձրլեռնային դեղաբույսերի պահպանության և էթնոբրենդինգի մոդելի մշակումը՝ կլիմայի փոփոխության և անտրոպոգեն գործոնների պայմաններում» (Կոտայքի մարզի օրինակով) թեմայով։
Ծրագիրն իրականացնում են դպրոցի աշակերտները՝ ուսուցիչների աջակցությամբ։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Հատիս սարի բարձրլեռնային դեղաբույսերի ներկայիս վիճակը, գնահատել կլիմայի փոփոխության և մարդկային գործոնի ազդեցությունը՝ առաջարկելով գիտական մոտեցումներ և հիմնավորված լուծումներ, ինչպես նաև դպրոցականների շրջանում բարձրացնել բնապահպանական գիտակցությունը, խթանել հետազոտական մտածողությունը և ձևավորել ակտիվ մասնակցություն շրջակա միջավայրի պահպանության հարցերում։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, որոնք աշակերտներին ներկայացրել են էկոհամակարգերի, իրականացվող ծրագրերի, դեղաբույսերի պահպանման, դրանց ճիշտ հավաքման եղանակների և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև պատասխանել դպրոցականների բազմաթիվ հարցերին։