Նորություններ

Նախարարն ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

մարտի 26, 2026

Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Նախարարը շնորհավորել է պարոն դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ դիվանագիտական գործունեություն Հայաստանում։ Հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով, որ Հայաստանը և Կատարը ունեն փոխգործակցության մեծ ներուժ։ Անդրադարձել են նաև Կատարի կողմից կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականություններին և փորձին։ Դեսպանին ներկայացվել է 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը գլոբալ կենսաբազմազանության օրակարգի առաջմղման տեսանկյունից։ Նախարարն անդրադարձել է նաև պետությունների մասնակցության ձևաչափին և ընթացակարգերին։Կատարը համաժողովին կմասնակցի ներկայացուցչական պատվիրակությամբ։ Քննարկել են նաև հնարավոր համագործակցությունը միջազգային գործընթացներում ակտիվ ներգրավվածության ուղղություններով։ Վերահաստատել են պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։