Նորություններ

Նախարարը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի բացման արարողությանը

հուլիսի 27, 2026

Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի պաշտոնական բացման արարողությանը, որտեող հանդես է եկել ողջույնի խոսքով։
Նախարարը շնորհավորել է համաժողովի կազմակերպիչներին 10-ամյակի առթիվ՝ կարևորելով այն ճանապարհը, որ այս նախաձեռնությունն անցել է՝ ձևավորելով նորարարության, ձեռներեցության և երիտասարդական ներուժի զարգացման յուրահատուկ հարթակ Հայաստանում։
«Ուրախ եմ, որ այս տարի Շրջակա միջավայրի նախարարությունը հնարավորություն ունեցավ աջակցելու համաժողովին, և հատկապես կարևորում եմ, որ COP17-ի շրջանակում այն ստացել է նաև բնապահպանական ուղղվածություն:  Սա ևս մեկ հնարավորություն է՝ նորարարական գաղափարները և տեխնոլոգիական լուծումները ծառայեցնելու բնության պահպանությանն ու կայուն զարգացմանը»,-նշել է նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նախարարը բարի ընթացք է մաղթել համաժողովի բոլոր մասնակիցներին։