ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային հանդիպումներՆորություններ

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Թերեզա Ռիբերա Ռոդրիգեսի հետ

սեպտեմբեր 22, 2026

Նյու Յորքում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի՝ մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերա Ռոդրիգեսի հետ։ 
Քննարկել են Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։
Նախարարը ներկայացրել է երկրի տեսլականը՝ COP17-ը դարձնելու իրականացման և գործողությունների համաժողով՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով ստանձնած հանձնառություններից անցում կատարելով կոնկրետ քայլերի։ 
Կարևորվել է կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի փոխկապակցվածությունը, բնության վերականգնման, կենսաբազմազանության ֆինանսավորման և կայուն ներդրումների ուղղություններով համագործակցության խորացումը։
Նախարարն ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի ակտիվ ներգրավվածության կարևորությունը COP17-ի հաջողության և Երևանում գործնական արդյունքների ապահովման համար: