Նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի աշխատանքների իրականացման օժանդակ մարմնի վեցերորդ հանդիպմանը
փետրվարի 16, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Իտալիայի Հանրապետություն՝ (Հռոմ)՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի աշխատանքների իրականացման օժանդակ մարմնի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» Կոնվենցիայի իրականացման օժանդակ մարմինը (SBI) կարևոր դեր է խաղում Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի առաջընթացի գնահատման գործում:
SBI-6-ը կկենտրոնանա ռեսուրսների մոբիլիզացիայի, ֆինանսական մեխանիզմների և ազգային հաշվետվությունների ամրապնդման վրա՝ COP17-ի գլոբալ վերանայմանը նախապատրաստվելու համար:
Մասնավորապես, COP17-ի համատեքստում նախատեսվում են քննարկումներ օրակարգային հետևյալ հարցերի մասով՝
-Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) թարմացման և իրականացման առաջընթացի վերանայում՝ համաձայն 2025 թվականի վերջնաժամկետի:
-Պարտքի կայունության և կոնվենցիայի իրականացման միջև կապի գնահատում և կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների վերանայում:
KM-GBF նպատակների ուղղությամբ առաջընթացի գլոբալ վերանայման շրջանակի պատրաստում, որը պետք է ավարտվի COP17-ում: