Տեսանյութեր
Միջազգային փորձը՝ COP17-ի անվտանգության ապահովման հիմքում
ապրիլի 13, 2026
Մարտի 30-ից Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատաժողովներ անցկացնելու նպատակով։
Կարիքների գնահատում իրականացնելու համար խումբն այցելելու է նաև համաժողովի անցկացման հիմնական վայրեր։ Աշխատաժողովների օրակարգում են միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, նախապատրաստման և ռիսկերի գնահատման հարցերը։
Միջազգային համագործակցության այս ձևաչափը նպաստում է Հայաստանի կարողությունների ամրապնդմանը՝ ապահովելու COP17-ի անվտանգ և արդյունավետ անցկացումը։