Նորություններ
«Մերիդիան» էքսպոկենտրոնում կգործի COP17-ի Կապույտ գոտին
հունիսի 15, 2026
«Մերիդիան» էքսպոկենտրոնում կտեղակայվի COP17 համաժողովի Կապույտ գոտին (Blue Zone)՝ համաժողովի պաշտոնական տարածքը, որը գործելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հովանու ներքո։ Այստեղ կանցկացվեն միջկառավարական բանակցությունները, բարձր մակարդակի նիստերը, պաշտոնական միջոցառումները և պատվիրակությունների աշխատանքային հանդիպումները։
Այս պահին էքսպոկենտրոնում ակտիվ փուլում են COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Ընթանում են շինարարական, վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ ենթակառուցվածքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու նպատակով։