Նորություններ

Մեկնարկեց COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

մարտի 09, 2026

Մոնրեալում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ անցկացվում են COP17-ի նախագահության առաջնահերթություններին նվիրված աշխատանքային քննարկումներ։

Եռօրյա աշխատանքային միջոցառումների շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ղեկավարության, միջազգային գործընկերների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Այցի մեկնարկին՝ նախքան օրակարգային հանդիպումները,  նախարար Համբարձում Մաթևոսյանն առանձին աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի և գործադիր քարտուղարի տեղակալ Ջիհյուն Լիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել են այցի օրակարգը, կազմակերպչական մանրամասները, ինչպես նաև COP17 համաժողովի նախագահության շրջանակներում Հայաստանի դերակատարությանը և առաջիկա համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։