ՆորություններՊաշտոնական

Մեկնարկել են էկոպարեկային ծառայության մարզային վարչությունների աշխատանքները

հունիսի 19, 2026

Նախարար Համբարձում Մաթևոսյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի հետ հետևել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին: Նրանք տեղում ծանոթացել են վարչության շենքային պայմաններին, աշխատակազմի գործունեության կազմակերպման, նյութատեխնիկական ապահովման և ծառայության արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածության աստիճանին։