ՆորություններԻրազեկում

Մեկնարկել են զբոսաշրջային արահետների բարելավման սեզոնային աշխատանքները

հունիսի 03, 2026

Զբոսաշրջային արահետների բարելավման սեզոնային աշխատանքներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում։ 
ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցում, «Սոսու պուրակ» արգելավայրում և «Արևիք» ազգային պարկում կատարվել  են արահետների նշագծման, անցուղիների մաքրման և նոր տեղեկատվական, ուղղորդող և զգուշացնող ցուցանակների տեղադրման աշխատանքներ, որոնք կկրեն շարունակական բնույթ։ 
Հիշեցնենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող արահետներ մուտք գործելու համար անհրաժեշտ է նախօրոք ստանալ մուտքի անցագիր։