Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու հանրային իրազեկման աշխատանքներ են տարվում
օգոստոսի 17, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է հանրային իրազեկման աշխատանքները՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ։ Այս անգամ իրազեկման նախաձեռնությունն իրականացվեց «Էյթի էյթ» սուպերմարկետի հետ։ Այցելուներին ներկայացվեցին առաջիկա օրենսդրական փոփոխությունները, դրանց շրջանակը և մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառումը նվազեցնելու բնապահպանական նշանակությունը։ Իրազեկումն ուղեկցվեց նաև գործնական քայլով․ քաղաքացիներին տրամադրվեցին բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՝ որպես մեկանգամյա պլաստիկ տոպրակների հարմար և բնապահպանական այլընտրանք։ Մեր ամենօրյա ընտրությունները ձևավորում են շրջակա միջավայրի վաղվա պատկերը։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկից աստիճանական հրաժարումը հենց այն փոփոխություններից է, որտեղ յուրաքանչյուրիս ընտրությունը նշանակություն ունի։ Շնորհակալություն «Էյթի էյթ» սուպերմարկետին՝ համագործակցության, նախաձեռնությանը միանալու և պատասխանատու սպառման մշակույթի ձևավորմանն աջակցելու համար։