Նորություններ

Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է

մարտի 03, 2026

Այս օրը հիշեցում  է, որ վայրի բնության պահպանության հիմքում մեր ամենօրյա ընտրություններն են՝ ռեսուրսների խնայող օգտագործումը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։
Կենսաբազմազանության յուրաքանչյուր տեսակ՝ բույսից մինչև կենդանի, կարևոր դեր ունի բնության հավասարակշռության պահպանման գործում, և այդ հավասարակշռության խախտումը անդրադառնում է բոլորիս վրա։
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը` COP17-ը հյուրընկալելու համատեքստում մեր նպատակը հստակ է՝ ուժեղացնել կենսաբազմազանության պաշտպանությունը, պահպանել ու վերականգնել կենսամիջավայրերը, զարգացնել գիտահեն կառավարման ու մոնիթորինգի գործիքները և հետևողական պայքարել ապօրինի որսի ու վայրի բնության ապօրինի առևտրի դեմ։ 
Միաժամանակ կարևորվում է համայնքների ներգրավվածությունը և բնությունից օգտվելու պատասխանատու, կայուն մոտեցումների խթանումը։
Բնությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է. գործե´նք հանուն բնության՝ այն պահպանելու, հոգատար ու պատասխանատու վարքագիծ ձևավորելու և հաջորդ սերունդներին առողջ, անվտանգ ու կենսունակ միջավայր փոխանցելու համար։
Տեսնյութում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցն է: